Օբաման հանել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները 9 դեկտեմբերի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկայի մատակարարման սահմանափակումները: Համապատասխան հուշագիրը, հասցեագրված ԱՄՆ պետքարտուղարին ու ՊՆ ղեկավարին, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Գործողությունները, ներառյալ պաշտպանական բնույթի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցող օտարերկրյա ուժերին, ոչ կանոնավոր ջոկատներին, խմբերին կամ առանձին անձանց, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Միաժամանակ նախագահը չեղարկել է ռազմական հանդերձանքի» առաքման և ֆինանսավորման արգելքը, որը գործում էր Սիրիայի պարագայում «որպես ահաբեկչությանը սատարող երկիր»: Հատկանշական է, որ «ռազմական հանդերձանք» ըստ ԱՄՆ-ի նշանակում է ռազմական նշանակության ցանկացած արտադրություն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հազարավոր գրոհայիններ վայր են դրել զենքն ու հեռացել Դամասկոսի արվարձանից: Մոտ 3.000 գրոհային վայր է դրել զենքն Դամասկոսի արվարձան Հան էշ Շեյխում` ընտանիքների հետ միասին նրանք Իդլիբ են մեկնել ավտոբուսներով: Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |