Սիրիայի վերականգնման համար $180 մլրդ կպահանջվի

Սիրիայի վերականգնման համար $180 մլրդ կպահանջվի

PanARMENIAN.Net - Մարտական գործողություններից հետո Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտ $180 մլրդ: Նման գնահատական է տվել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սիրիայում հարկավոր է երկրի վերականգնման մեծ ծրագիր սկսել, ասել է Չուրկինը: «Անշուշտ մեկ կամ երկու երկիր չեն կարող դա անել, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի բարեփոխման, որն այս կամ այն չափով պետք է գոհացնի նաև ընդդիմությանը, ակնկալել, որ վերականգնման միջազգային արշավ կսկսվի, սխալ կլինի»,-ասել է նա:

Չուրկինը հիշեցրել է, որ վերականգնման մասին է խոսել նաև Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան:

Նա հավելել է նաև, որ երկրի վերականգնման գործողություն սկսելու համար անհրաժեշտ է Սիրիայի կառավարության պատրաստակամությունը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության ընթացքում մոտ 220.000 մարդ է զոհվել: Մարտական գործողությունների հետևանքով փլուզվել են ենթակառուցվածքներն ու բնակելի ֆոնդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---