Ամերիաբանկը` «Տարվա լավագույն բանկ» 2-րդ տարին անընդմեջ 9 դեկտեմբերի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաև Global Finance և Euromoney հեղինակավոր ամսագրերի կողմից: Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաև տնտեսական և մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյուավետ գործունեությունը և ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաև բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները և դրանց որակական մակարդակը, ինչպես նաև CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը: 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ: The Banker-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |