Բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը 5 հավաքական է մասնակցելու10 դեկտեմբերի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենան բասկետբոլի Եվրոպայի 2017 թվականի առաջնությունների, ինչպես նաև ԱԱ 2019-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական: Իրենց մրցակիցներին կիմանան Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները: Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 18 տարեկանների ընտրանիները, որոնք հանդես են գալու C դիվիզիոնում, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Իսկ ահա տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու ԱԱ 2019-ի ընտրական փուլում: Եվրոպայի առաջնությունները կայանալու են 2017 թվականի հուլիսին և օգոստոսին: Վիճակահանության ժամանակ հայտնի կդառնան նաև այն երկրների անունները, որոնք ընդունելու են առաջնությունները: Վիճակահանությանը, որը սկսվելու է Երևանի ժամանակով 12:00-ին, Հայաստանից ներկա կլինի ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |