Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները10 դեկտեմբերի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները: Ընկերությունը կթողարկի թարմացված ծրագրային ապահովում, որը սմարթֆոնում տեղադրվելուց հետո կարգելափակի մարտկոցի լիցքավորման հնարավորությունը և կզրկի սարքը բջջային ցանցերին միանալու հնարավորությունից: «Դա լիովին կզրկի Galaxy Note 7 սմարթֆոնը որպես բջջային սարք գործելու գործառույթից»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով: Ծրագրային ապահովման թարմացումն այդ մոդելի համար կթողարկվի դեկտեմբերի 19-ին: 2016-ի հոկտեմբերին Samsung Electronic-ը կասեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը մարտկոցների բռնկման մի քանի դեպքից հետո: Ընկերությունը հետ է կանչել համաշխարհային շուկայից 2,5 մլն այդպիսի մոդել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |