Նահանջելով Պալմիրայից` սիրիական բանակը տարհանել է բնակիչների 80%-ին

Նահանջելով Պալմիրայից` սիրիական բանակը տարհանել է բնակիչների 80%-ին

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը, նահանջելով Պալմիրայից, տարհանել է բնակիչների 80%-ին: Այդ մասին հայտարարել է Հոմսի նահանգապետ, որի կազմում է քաղաքը, Թալյալ ալ Բարազին, հայտնում է ՏԱՍՍ-ը;

Նահանգապետը հայտնել է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունն ի դեմս հակառակորդի գերակա ուժերի, որոշում է կայացրել դուրս բերել զորքերը քաղաքից:«Դա արվել է միայն խաղաղ բնակիչների տարհանումից հետո»,-ասել է նա:

Նահանգապետը նաև մտահոգություն է հայտնել Պալմիրայում մնացած խաղաղ բնակչության ճակատագրի վերաբերյալ, որոնց «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող են որպես կենդանի վահան օգտագործել:

Ըստ Ալ Բարազիի, սիրիական բանակն ու աշխարհազորայինները «կատաղի մարտեր են վարում ԻՊ ավազակախմբերի հետ, որոնք նորից գրավել են Պալմիրան, սակայն Հոմսի գրավումը հավանական չէ»: Նա հավելել է, որ Պալմիրայի գրավումը ԻՊ զինյալների կողմից «ավազակախմբերի ու ահաբեկիչների ժամանակավոր հաջողությունն է»:

«Իսլամական պետությունը» նոր ստորաբաժանումներ է մոտեցրել Պալմիրային` մոտ 5000 գրոհային տեղափոխելով Ռաքքայից, Դեր Զորից ու հարևան Իրաքից:

ԻՊ գրոհայինները հարձակվել են Պալմիրայի վրա դեկտեմբերի 9-ին և գրավել քաղաքը: Պալմիրայից բացի գրոհայինները փորձել են գրավել նաև նավթահանքերն ու օդանավակայանը քաղաքի արվարձաններում:

Սիրիական բանակն ազատագրել էր Պալմիրան մարտի 27-ին ՌԴ օդուժի աջակցությամբ: Այնուհետեև ռուս սակրավորները մասնակցել էին քաղաքի ականազերծմանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---