Իրանը 80 հատ Boeing կգնի

Իրանը 80 հատ Boeing կգնի

PanARMENIAN.Net - Իրանի պետական ավիափոխադրող Iran Air-ը համաձայնագիր է ստորագրել Boeing ավիակոնցերնի հետ և 80 ուղևորատար օդանավ կգնի:

10 տարվա համար նախատեսված գործարքը, ներառում է նորագույն 737 MAX 8 մոդելի 50 ինքնաթիռ, 777-300 ER մոդելի 15 ինքնանթիռ, ինչպես նաև տևական թռիչքների համար նախատեսված 777-9 մոդելի 15 Boeing, գրում է BBC-ին:

Սա ԱՄՆ-Իրան խոշորագույն գործարքն է 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր:

Boeing ընկերությունը հաստատել է գործարքի կնքումը, որը գնահատվում է 16,6 մլրդ դոլար և ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը: Առաջին օդանավն Իրան կառաքվի 2018-ին:

«Համաձայնագիրը թույլ կտա տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

2016-ի սեպտեմբերին ամերիկյան Boeing-ն ու նրա եվրոպական մրցակից Airbus-ը իրավունք են ստացել բազմամիլիարդանոց գործարքներ կնքել Իրանի հետ ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---