Հուլիսի 9-10 Վաշինգթոնում ռազմա-քաղաքական խորհրդատվություններ են անցնելու ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-10 Վաշինգթոնում ռազմա-քաղաքական խորհրդատվություններ են անցնելու ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ամերիկյանը` Ասիայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Էլմար Մամեդյարովը չի ճշտել` ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմա-քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում էին ապրիլի 23-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---