Պան Գի Մունը մտահոգված է «Հալեպում վայրագությունների մասին» հաղորդագրություններով

Պան Գի Մունը մտահոգված է «Հալեպում վայրագությունների մասին» հաղորդագրություններով

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգված է «Հալեպում վայրագությունների մասին» չստուգված հաղորդագրություններով, մասնավորապես, կանանց ու երեխաների դեմ: Այդ մասին ասվում է ՄԱԿ կայքում:

«Պան Գի Մունը հրահանգել է Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրային քննարկել իրավիճակը հակամարտության մասնակից բոլոր կողմերի հետ»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Հայտարարության մեջ չի նշվում թե ինչ դաժանությունների մասին է խոսքը:

Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ: Հալեպի բնակիչները դուրս են եկել փողոց` սպասելով քաղաքի արևելյան շրջանների ազատագրման մասին պաշտոնական հայտարարության: Մարդիկ շնորհավորում են միմյանց, օդ կրակում` նշանավորելով հաղթանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---