ԻՊ զինյալները Սիրիայում թուրքական բանակի Leopard 2 տանկ են խոցել

ԻՊ զինյալները Սիրիայում թուրքական բանակի Leopard 2 տանկ են խոցել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները տեսանյութ են տարածել, որտեղ տեսագրված է թուրքական բանակի Leopard 2A4 տանկի խոցումը սիրիական Ալ Բաբի շրջանում: Այդ մասին հայտնում է defence.ru-ն:

Ըստ նախնական տվյալների, տանկը խոցվել է հակատանկային կառավարվող TOW-2 հրթիռով, որը Սիրիայի տարածք էր բերվել Թուրքիայից: Թուրքական կողմը պաշտոնապես խոստովանել է, որ Սիրիայում թուրքական բանակի տանկ է խոցվել և որ տանկի անձնակազմի 4 անդամը վիրավոր է:

Leopard 2-ը գերմանական արտադրության մարտական տանկ է: Սա նման տանկի խոցման առաջին դեպքն է Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---