Թուրքիան 2016-ի առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով

Թուրքիան 2016-ի առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով

PanARMENIAN.Net - Ձերբակալված լրագրողների քանակն աշխարհում 2016-ին ռեկորդային թվի է հասել: Այդ մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետազոտության մեջ:

Այդ ցուցանիշով 2016-ին առաջատրը Թուրքիան է դարձել` առաջ անցնելով Չինաստանից, հայտնում է BBC-ին: «Ըստ 2016-ի դեկտեմբերի 1-ի տվյալների, աշխարհում ձերբակալված լրագրողների քանակը 259 է: Թուրքիայում ազատազրկված է առնվազն 81 լրագրող` դա ավելին է, քան ցանկացած այլ երկրում, և բոլոր այդ մարդիկ մեղադրվել են հակապետական գործունեության մեջ»,-ասվում է կոմիտեի հաշվետվության մեջ:

Թուրքիային և Չինաստանին ցուցակում հաջորդում են Եգիպտոսը, Էրիթրեան և Եթովպիան: Ընդ որում, Եթովպիայում, Պանամայում, Սինգապուրում և ՌԴ-ում ձերբակալվել են նաև այլ պետությունների քաղաքացիներ:

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել էր «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոկտեմբերին Թուրքիայում ձերբակալվեց ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն:

Փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Համատարած ձերբակալությունների ու ճնշումների պատճառով Թուրքիայում լրագրողներն արդեն իրենք իրենց նկատմամբ գրաքննություն են կիրառում, քանի որ բավականաչափ վախեցած են տեղի ունեցածից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---