AbsolutYerevan մրցույթի եզրափակիչ անցած լուսանկարները հայտնի են

AbsolutYerevan մրցույթի եզրափակիչ անցած լուսանկարները հայտնի են

PanARMENIAN.Net - AbsolutYerevan ֆոտոմրցույթի միջազգային ժյուրին, որի կազմում էին AP գործակալության լուսանկարիչ, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր, World Press Photo մրցանակակիր Ալեքսանդր Զեմլյանիչենկոն, լուսանկարիչ, TRANSIT լուսանկարչական միության համահիմնադիր Նանդա Գոնզագն ու վիզուալ արվեստագետ, «Marco Pesaresi 2015» մրցանակակիր Ժուլիեն Լոմբարդին, երկար քննարկումներից հետո ընտրել է 33 լուսանկար, որոնք կմրցեն եզրափակչում: Ժյուրին իր ընտրությունը կատարել է մրցույթին մասնակող 812 լուսանկարից:

Ընտրված լուսանկարներում կան Կասկադից լուսանկարած Երևանն ու Արարատը, բայց ոչ այն տեսարանները, որոնք սովոր ենք տեսնել տուրիստական բուկլետներում, կա նաև առավոտյան ժամը 6-ին կոշկակարների աղմուկից արթնացողի՝ «մարշրուտնու պարկի» բակի տեսարան, կա նաև «քանդվող» Երևանն իր նորակառույցներով: Ու չնայած 33 լուսանկարն առաջին հայացքից ոչ մի ընդհանուր տրամաբանություն չունեն, բոլորն միասին դրանք նկարագրում են այն Երևանը, որում մենք այսօր ապրում ենք:

Մինչև այս հայտարարվել էին նաև ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները, որոնց համաձայն օգտատերերի ձայների մեծամասնությամբ հաղթող էր ճանաչվել Հասմիկ ՄկրտչյանիYerevan Details լուսանկարը:

Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 17-ին՝ մրցանակաբաշխության ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք մրցույթի շորթ-լիստ անցած լուսանկարները.

Արթուր Ներսեսյան, «Երևանի գիշերներում»

Գառնիկ Մելիք-Կարապետյան, անանուն

Սոֆյա Դանիելյան, 9:39

Բիայնա Մահարի, անանուն

Սուրեն Մադոյան, «Խտություն»

Դավիթ Բաբայան, «Պորտալ»

Տիգրան Մանուկյան, 6 am

Ինգրիդ Կոկչյան, «Հույս»

Հարութ Մալխասյան, «Քամոտ օր»

Տիգրան Հովսեփյան, «Երևանս վերևից»

Աիդա Շահբազյան, «Մեր բակը»

Անահիտ Պետրոսյան, «Երեկո»

Մուրադ Սաֆարյան, Justitia

Սոնա Գրիգորյան, «Դեպի դուրս»

Քրիստինա Դանիելյան, «Պատուհանից այն կողմ»

Հարություն Թաշջյան, «Ուրիշ Երևան»

Անուշ Հովհաննիսյան, «Գեղեցիկ մայրամուտ, Դավթաշենի կամուրջ»

Սուրիկ Արսլանյան, «Էզոթերիկ»

Վարդան Պետրոսյան, «Չքնաղագեղ Երևանը 1 կմ բարձրությունից»

Արթուր Խաչատրյան, «Սարյանական հավերժ շրջան»

Հակոբ Դավթյան, «4 դարի միավորում»

Արմեն Ռուշանյան, «Սարի թաղ»

Վահագն Գրիգորյան, «Խառնաշփոթ Երևան»

Արսեն Ավոյան, For awakening

Արմեն Անմեղիկյան, «Մարազահամերգային համալիրը վայելում է մայրամուտը»

Արսեն Սարգսյան, «Սառը ցնցուղ»

Աննա Մկրտչյան, «Պահպանենք մեր մշակութային արժեքները»

Աղվան Խաչատրյան, անանուն

Անուշ Մարգարյան, «Երևանի կենտրոնի ամենամեծ ծաղիկը»

Սուրեն Գրիգորյան, «Գիշերային լույսերի մեջ երևացիր, իմ Երևան»

Անի Մկրտչյան, «Լվացքը»

Տիգրան Լորսաբյան, Still of the Night

Տաթևիկ Վարդանյան, «Խորհրդահայ մոդեռնիզմ»

AbsolutYerevan լուսանկարչական մրցույթն անցկացնում են Absolut-ն ու PAN Photo գործակալությունը: Ըստ պայմանների, լուսանկարները պետք է արված լինեին 2016-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում:Դրանցում կարող էին պատկերված լինել Երևանի տարբեր տեսարաններ, ճարտարապետական նմուշներ, հուշարձաններ և այլն: Լուսանկարներում կարող են երևալ պատահական անցորդներ, սակայն, նրանք չպետք է լինեն ուշադրության կենտրոնում կամ ունենան գերակշիռ դեր լուսանկարի բովանդակության մեջ:

Լուսանկարները կարող են լինել ինչպես սև-սպիտակ, այնպես էլ՝ գունավոր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---