Ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին կարող են ազատել պարտադիր զինծառայությունից

Ֆուտբոլիստ Արազ  Օզբիլիսին  կարող են ազատել պարտադիր զինծառայությունից

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում քննարկվելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:

Քննարկմանը ներկայացվելիք որոշման հիմնավորման մեջ ասված է, որ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը, ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովել ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլերին:

ՀՀ կառավարության 2015-ի նոյեմբերի 26-ի № 1372‑Ա որոշմամբ Արաս Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արաս Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, ինչպես նշված է նախագծում, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---