Հունաստանը մտադիր է ընդլայնել գործակցությունը ԵՏՄ հետ

Հունաստանը մտադիր է ընդլայնել գործակցությունը ԵՏՄ հետ

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասը Մոսկվայում հանդիլպել է ԵՏՄ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են ԵՏՄ գործակցության հեռանկարները ԵՄ հետ, ԵՏՄ անդամ պետությունների հետ Հունաստանի առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հնարավորությունները, ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցն Աթենք:

«Հատուկ ուշադրություն է դարձվել դեկտեմբերի 15-ին Սալոնիկում կազմակերպվող խորհրդաժողովին, որտեղ ԵՏՀ ներկայացուցիչները կներկայացնեն միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հունաստանի հետ ԵՏՄ համագործակցության գործարար հնարավորություններն ու հեռանկարները»,-հայտնում է Հունաստանի ԱԳՆ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնեն առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունների մեկնարկի մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---