TSD Flex Smart Watch. ArmTab-ը ներկայացրել է հայկական առաջին smart-ժամացույցը15 դեկտեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական առաջին ArmPhone սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն Ամանորին ընդառաջ ներկայացրել է առաջին հայկական smart-ժամացույցը՝ TSD Flex Smart Watch։ Ընկերությունը հայտարարել է, որ առաջին հայկական «խելացի-ժամացույցը» կարելի է ձեռք բերել Դալմա Գարդեն մոլի հատուկ տաղավարից. այն վաճառվում է 95.000 ՀՀ դրամով։ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը հրապարակել է TSD Flex Smart Watch-ի բնութագրիչները՝ Օպերացիոն համակարգ՝ Android 5.1 Պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M Օպերատիվ հիշողություն՝ 512 Մբ Ներքին հիշողություն՝ 8 Գբ Տեսախցիկ՝ 5 Մպ Մարտկոց՝ 400 մԱ/ժ Չափսեր՝ 53.2 x 47 x 15.9մմ Հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվել են հունիսի 6-ին: Սպառողին ներկայացվել է 5 տարբեր մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ընթերցեք նաև` ArmPhone սմարթֆոնները հանվել են վաճառքի 50.000-150.000 դրամով Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |