Օբաման անձամբ է զգուշացրել Պուտինին. Երբ փորձում են ազդել մեր ընտրությունների վրա, մենք պետք է գործենք

Օբաման անձամբ է զգուշացրել Պուտինին. Երբ փորձում են ազդել մեր ընտրությունների վրա, մենք պետք է գործենք

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ընտրությունների վրա ազդելու փորձն անպատասխան չի մնա և որ ինքն այդ մասին զգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Կասկած չկա, որ երբ ցանկացած օտարերկրյա կառավարություն փորձում է ազդել մեր ընտրությունների վրա, մենք պետք է գործենք: Եվ մենք կգործենք` երբ և որտեղ հարմար համարենք: Պատասխանը կարող է լինել ակնհայտ և հրապարակային, կամ ոչ»,-ասել է Օբաման, հայտնում է Meduza-ն:

Ազգային անվտանգության գծով Օբամայի տեղակալ Բեն Ռոդսն ասել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները նախընտրական հաքերային հարձակումների մասին խոսել են սեպտեմբերին Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի ընթացքում: «Պարոն Պուտինը տեղյակ է իմ նկատառումներին այդ հարցում, չէ որ ես անձամբ եմ նրան ասել»,-հայտարարել է Օբաման:

Ավելի վաղ Սպիտակ տունը ենթադրություն էր արել, որ Պուտինն անձամբ կարող է արտոնած լինել հաքերային հարձակումները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դեմ նախընտրական շրջանում:

Ըստ ԿՀՎ-ի, այդ գրոհների թիրախը Հիլարի Քլինթոնի վարկաբեկումն էր, ինչը նպաստեց Թրամփի շանսերի ավելացմանը: Ռուսաստանը հերքում է իր մեղսակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---