Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել

Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել: Այս հարցը քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը:

Ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի հետ քննարկվել է տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:

Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը:

2016թ. ապրիլի 1-ին Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում ավարտվեց «Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» հայ-նիդեռլանդական համատեղ ծրագիրը:Ծրագրի նպատակն է կանաչ և խելացի քաղաքների ոլորտٳմ մասնագետների վերապատրաստումը:

«Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում» ծրագրով քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» ծրագիրը իրականացվել է Նիդեռլանդների ու ուսուցման ծրագրերի կազմակերպության տրամադրված դրամաշնորհի ﬕջոցով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---