Հուլիսի 7-17-ը Երեւանում կանցնի Մարկ Շագալին նվիրված փառատոն

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-17-ը Երեւանում կանցնի մեծն նկարիչ Մարկ Շագալի 120-ամյակին նվիրված փառատոն: «Քանի որ ԵԱՀԿ-ն մեծապես կարեւորում է եւ արդիական է համարում խտրականության բացառման, այլատյացության եւ հանդուրժողականության սկզբունքների տարածումը ժամանակակից համաշխարհային հասարակության մեջ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը Հայաստանի պետական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում «Մենորա» մշակութային կենտրոնի հետ համատեղ սատարում եւ մեծապես աջակցում է «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» երկարաժամկետ նախագծի իրկանացմանը»,-հայտարարել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավար Ժանեթ Կլեցերը:



Փառատոնի շրջանակներում կկայանա Կարեն Գրիգորյանի «Մարկ Շագալ» գրքի շնորհանդեսը եւ «Հրեշտակը տանիքների վերեւում» կարճամետրաժ կինոնկարի առաջին ցուցադրությունը, որի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Վիլլի Վայները: Նրա խոսքերով, հայ ժողովուրդը հին ազգային մշակույթի, երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի եզակի ավանդույթներ ունի: «Այդ ժողովուրդը բարձր ճաշակի տեր է գեղեցիկի ասպարեզում եւ կարող է ըստ արժանավույն գնահատել ճշմարիտ արվեստը: Վերջերս ողջ աշխարհը Հայաստանի հետ միասին նշում էր մեծն Արամ Խաչատուրյանի հարյուրամյակը, այսօր Հայաստանը ողջ աշխարհի հետ միասին հարգանքի տուրք է մատուցում մեծն Շագալին»,-ընդգծել է կոմպոզիտորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---