ԱՄՆ կառավարությունը դեմ է Իրաքում միակողմանի ռազմական գործողություններին Թուրքիայի կողմից

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը դեմ է Իրաքում միակողմանի ռազմական գործողություններին Թուրքիայի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Վաշինգտոնը ճանաչում է Քրդական աշխատավորկան կուսակցության` PKK-ի կողմից Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգները եւ Անկարայի ինքնապաշտպանության իրավունքը: «Մենք համոզված ենք, որ PKK-ի կողմից ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան, Իրաքն ու ԱՄՆ-ն համագործակցեն, եւ մենք գեներալ Ջոզեֆ Ռալսթոնին նշանակել ենք ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ այդ խնդիրը լուծելու համար»,-նշել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---