ԵԽԽՎ նախագահ. Հայաստանի սահմանները պետք է բացվեն

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն չի կարող կողմերին իր որոշումը պարտադրել: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: «Ինձ մտահոգում են վերջերս հնչող կարծիքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ, խաղաղ ճանապարհներից տարբերվող ուղիների մասին: Ես կոչ եմ անում կողմերին կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Խնդրի լուծման համար միջազգային հանրությունը պետք է ավելացնի ճնշումը, իսկ երկու երկրների նախագահները` ակտիվացնեն իրենց ջանքերը»,-հայտարարել է նա:



Նրա խոսքերով, անդամ երկրները պետք է հավատարիմ լինեն Եվրոպայի Խորհրդի արժեքներին: «Չնայած առաջընթացին, այդ ոլորտում դեռեւս խնդիրներ կան: Հաջորդ տարվա նախագահական ընտրություններն Ադրբեջանում փորձություն կլինեն Ադրբեջանի համար: Ներկայումս Ադրբեջանի կառավարության եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ խորհրդակցություններ են ընթանում ըստ համապատասխան հանձնարարականների: Պահանջվում է նաեւ դատական բարեփոխում եւ մամուլի ազատության ապահովում: Ընդդիմությունը եւս պետք է հնարավորություն ունենա օգտվել ազատ մամուլից: Հուսով եմ, որ ընտրությունների ընթացքում մեդիաների մարմինները օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրեն:



ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ ԵԽ անդամ երկրներում չպետք է լինեն քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներ: Ռենե վան դեր Լինդենը նշել է, որ Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ խնդրել է ազատ արձակել 7 ձերբակալված լրագրողների:



Պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին` ԵԽԽՎ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի սահմանները չպետք է փակ մնան: «Անցյալը չպետք է խանգարի ապագային: Հակամարտության կողմերից յուրաքանչյուրը, հատկապես Հայաստանը, շահագրգիռ է նրա կարգավորմամբ: Այդ տեսակետից ես ողջուոնում են երկու երկրների մտավորականների փոխադարձ այցերը», հաղորդում է Bakiliar.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---