Երևանում շարժապատկերային արվեստների կրթական և արտադրական կենտրոն կբացվի

Երևանում շարժապատկերային արվեստների կրթական և արտադրական կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Երևանում կբացվի շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը` The Center of INdustry, Education & Motion Arts (CINEMA):

Կենտրոնն իրականացնելու է կինո և հեռուստատեսային ոլորտի մասնագետների պատրաստում, կինո և հեռուստատեսային ծառայությունների մատուցում` արտադրական ամբողջ շղթայով. մտահղացման մշակումից մինչև արտադրության ավարտ, ցուցադրում և տարածում:

Կենտրոնի շրջանակում գործելու է ACTION! կինոդպրոցը, որը հիմնված է աշխարհում հայտնի հեղինակային կինոդպրոց – լաբորատորիաների փորձի վրա և նպատակ ունի լրացնել խորքային գիտելիքների տիրապետող մասնագետների` պրոդյուսերների, ռեժիսորների, սցենարիստների պակասը հայկական կինոինդուստրիայում և հեռուստատեսային ոլորտում:

Նախագծի հեղինակն է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը: Գործընկերների և աջակիցների թվում են ` ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովը, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Նոր նորքի թաղապետարանը: Կոնտակտային ինֆորմացիա

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---