Քերին օգնություն է առաջարկել Թուրքիային ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում

Քերին օգնություն է առաջարկել Թուրքիային ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռաձայնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և անձամբ աջակցություն է առաջարկել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը հետաքննելու գործում: «Պետդեպարտամենտն ԱՄՆ աջակցությունն է առաջարկել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում»,-ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Քերին նման առաջարկ էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Պետքարտուղար Քերին և ԱԳ նախարար Չավուշօղլուն նաև քննարկել են իրավիճակը Սիրիայում` հրադադարի անհապաղ հաստատմանն ուղղված ջանքերը, հումանիտար աջակցության ապահովման և քաղաքական բանակցությունները վերսկսելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և նշել, որ Մոսկվան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---