Նախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնմանը խոչընդոտում են նրա դեմ ներկայացված քաղհայցերը

Նախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնմանը խոչընդոտում են նրա դեմ ներկայացված քաղհայցերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով: Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական հայցեր են ներկայացված, որոնք կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից, դիտարկվում են որպես նրան հանձնելու խոչընդոտ: Այս ամենը պարզվեց 2016-ի առաջին ամիսներին», - նշել է նախարարը:

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների ոլորտում է, գրում է Aysor.am-ը։

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է:

2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---