ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած, Թալին-Գյումրի, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---