Թուրքիայում ալևիական հեռուստաալիք է փակվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայում ալևիական հեռուստաալիք է փակվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) որոշմամբ` դադարեցվել է ալևիական Yol TV հեռուստաալիքի հեռարձակումը:

Փակման պատճառաբանությունն այն է, որ մի քանի հաղորդումների ժամանակ վիրավորանք է հասցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, թուրքական Birgun-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Բացի այդ Yol TV-ն մեղադրվում է «հանրությանը խտրականության դրդելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը գովաբանող հեռարձակումներ իրականացնելու» մեջ:

Թուրքական Demokrathaber լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ Yol TV-ն ստեղծվել է Եվրոպայի ալևիական միությունների դաշնության կողմից: Վերջինիս կենտրոնը գտնվում է Գերմանիայում:

Հեռուստաալիքի հիմնադիրներից և Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Թուրգութ Օքերը ձերբակալվել էր «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով: Իսկ ավելի վաղ Թուրքիայում փակվել էր ալևիների TV 10 հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---