$50 մլն վարկ՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

$50 մլն վարկ՝  բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն 78 կողմ, 23 դեմ և 3 ձեռնպահ ձայնով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրին:

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ զարգացման քաղաքականության ֆինանսավորման ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար, գրում է Aysor.am-ը:

Վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, վարկի պայմաններն արտոնյալ են: Վարկի մարումը կիրականացվի 25 տարում:

Նեյեմբերի 24-ին Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---