Օբաման ՌԴ հետ ռազմական գործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

Օբաման ՌԴ հետ ռազմական գործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 23-ին օրենք է ստորագրել երկրի պաշտպանական կարիքների համար հատկացումների մասին, որով նախատեսվում է սահմանափակել ռազմական գործակցությունը ՌԴ հետ:

«ԱՄՆ պաշտպանության ոլորտին 2017-ին ֆինանսական տարում հատկացված միջոցները չեն կարող ուղղվել երկկողմ ռազմական գործակցությանն ԱՄՆ և ՌԴ միջև, մինչև որ ՊՆ ղեկավարն ու պետքարտուղարը կտեղեկացնեն Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին այն մասին, որ ՌԴ-ն դադարեցրել է Ուկրաինայի տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, այնտեղ նշվում է, որ ՌԴ-ն պետք է կատարի Մինսկի համաձայնագրերն Ուկրաինայի գծով:

Առանձին տողով արգելք է սահմանված ցանկացած գործողությունների համար, «որոնք կճանաչեն ՌԴ ինքնիշխանությունը Ղրիմի հանդեպ»: Բացառություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ՊՆ ղեկավարն ու պետքարտուղարը որոշեն, որ խոսքն ԱՄՆ ազգային անվտանգության մասին է և ժամանակին իրազեկեն Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին:

Օրնեքում նաև մի շարք լրացումներ են արվել, կապված «պաշտպանության և անվտանգության ոլորտում գործողությունների մասին ամենամյա զեկույցի հետ, որտեղ խոսվում է ՌԴ մասին»:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 19-ի երեկոյան բանաձև է ընդունել Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:Փաստաթղթում դատապարտվում են Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---