Ձյուն, մառախուղ ու մերկասառույց. ՀՀ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան![]() 26 դեկտեմբերի 2016 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասնում է, որդժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները: Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |