Քաղաքապետարան. Երևանում ձնամաքրման աշխատանքները կընթանան ամբողջ օրվա ընթացքում

Քաղաքապետարան. Երևանում ձնամաքրման աշխատանքները կընթանան ամբողջ օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ամբողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի լույս 26-ի գիշերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում: Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

«Զուգահեռաբար մաքրվում են կանգառասրահների տարածքները, մայթերը, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:

Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի: Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասնում է, որդժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---