Սերգեյ Մարկեդոնով. Ղարաբաղը գերագույն իշխանության փոփոխության քաղաքակիրթ օրինակ կծառայի

PanARMENIAN.Net - «Ղարաբաղը այսօր, ինչպես եւ 1990-ականների սկզբում, շարունակում է ինքնատիպ փարոս մնալ Հայաստանի եւ սփյուռքի համար: Հետեւելով, թե ինչպես են Ղարաբաղում նախագահի պաշտոնի տարբեր թեկնածուներ բովանդակալից մրցակցային պայքար տանում, Երեւանը շատ սահմանափակ կլինի հանրապետության գործող նախագահի լիազորությունները երկարաձգելու գործողություններում: Պետք է համապատասխանել ազտատենչ Ղարաբաղի հովանավորի կերպարին: Լինելով կարեւոր ազգային խորհրդանիշ Հայաստանի համար` Ղարաբաղը գերագույն իշխանության փոփոխության քաղաքակիրթ օրինակ կծառայի: Այն կշահարկեն Հայաստանի բոլոր առաջատար քաղաքական ուժերը»,- ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը Prognosis. ru-ում:



Նրա կարծիքով, իրավիճակը ԼՂՀ-ի ներսում մնում է Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը: «Նուրբ սուլթանատի» իրավիճակը միջազգային հանրության աչքերում թուլացնում է Բաքվի դիրքերը` Ղարաբաղը իր լիզորության տակ վերադարձնելու տեսանկյունից: «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական չափանիշները ավելի բարձր են, քան ճանաչված Ադրբեջանում: Ղարաբաղը նաեւ բազմաթիվ անհարմար հարցեր կբարձրանցի միջազգային հանրության առջեւ: ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, ինչպես նաեւ ազդեցիկ միջազգային կառույցների համար (ՄԱԿ, ԵԱՀԿ) աքսիոմա է հանդիսանում ժողովրդավարության մասին պատկերացումը` որպես էթնո-քաղաքական հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորագույն նախադրյալ: Իրականում տվյալ թեզը միշտ չէ, որ աշխատում է: ԼՂՀ նախագահի պաշտոնի թեկնածուների շարքում չկա մեկը, ով դեմ լիներ ժողովրդավարական սկզբունքներին: Հակառակը, ժողովրդավարությունը Ղարաբաղում վաղուց ընկալում են ոչ որպես վերացական արժեք, այլ որպես միջազգային լեգիտիմացման արդյունավետ մեխանիզմ»,- ընդգծել է ռուս փորձագետը:



Սերգեյ Մարկեդոնովը նաեւ վստահ է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԼՂՀ-ում 2005 թվականին Կոսովոյի սկզբունքը, այսինքն` սկզբից ժողովրդավարական չափանիշներ, ապա ինքնորոշում, հնչեցվել է` որպես հիմնական պահանջ ղարաբաղյան քաղաքականությանն ու քաղաքական գործիչներին: «ԼՂՀ-ում բալկանյան փորձը դարձել է ոչ թե պարզապես օրինակ, այլ նույնիսկ պատճենի օրինակ: Ղարաբաղի ղեկավարության տրամաբանությունը հասկանալի է. ԼՂՀ-ին անհրաժեշտ է ավելի մեծ ռեզոնանս ստեղծել նախագահական ընտրությունների շուրջ: Լեռնային Ղարաբաղը ինչ-որ չափով դառնում է ժողովրդավարական մոդայի առաջնորդը չճանաչված հանրապետությունների շարքում: Այսպիսով, ԼՂՀ նախագահական ընտրարշավը կդառնա ինքնատիպ քաղաքական դասընթաց «զուգահեռ ԱՊՀ»-ի համար»,- գտնում է Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---