ՀՀ ԿԲ-ն նոր արծաթե հուշադրամներ է շրջանառության մեջ դրել

ՀՀ ԿԲ-ն նոր արծաթե հուշադրամներ է շրջանառության մեջ դրել

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Բոստոնի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում:

«Վաալսի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում:

Հուշադրամները պարունակում են գնդակ, որոնք տեղաշարժվում են լաբիրինթոսի ճանապարհներով:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---