ԱԻՆ-ը տոնական օրերին կաշխատի ուժեղացված աշխատանքային ռեժիմով![]() 26 դեկտեմբերի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը տոնական օրերին կաշխատի ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Մխիթարյանը հանձնարարել է աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին: Դեկտեմբերի 26-ին արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը կսկսեն իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Մկրտչյանը ևս նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օրերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ջյան շերտը կազմել է 10-15 սմ: Վարդանյանը հայտնել է, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհների անցանելիության մասին։ Բոլոր ավտոճանապարհները ներկա պահին հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի և Տավուշի մարզի ճանապարհները՝ մասնավորապես Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ջամբարակ ճանապարհահատվածը: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև մարզերում և ԼՂՀ տարածքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |