Դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները

Դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննությունն անցկացվել է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»:

Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893 աշակերտ: Ըստ քննական ժամանակացույցի՝ «Մաթեմատիկա» (գրավոր) ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:

«Հայոց պատմություն» (գրավոր) քննությունը՝ դեկտեմբերի 29-ին: Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 և 8556 աշակերտներ, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Այն աշակերտները, ովքեր չեն հայտագրվել և այս փուլում քննություններ չեն հանձնել, համաձայն «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ հունիսին հնարավություն կունենան նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն՝ ըստ իրենց նախապես լրացված հայտի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---