Թուրքական լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել ՌԴ դեսպանի սպանության հետաքննությունը

Թուրքական լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել ՌԴ դեսպանի սպանության հետաքննությունը

PanARMENIAN.Net - Անկարայի դատարանն արգելել է թուրքական զանգվածային լրատվության միջոցներին լուսաբանել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննությունը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը «Անատոլիական գործակալության» վրա հղումով:

Ըստ աղբյուրի, որոշումը կայացվել է ի պատասխան Անկարայի դատախազության հարցման: Արգելքի տակ են հայտնվել հանցագործության վայրում արված տեսագրությունների տարածումը, ինչպես նաև տվյալները կասկածյալների մասին, որոնք կարող են կապ ունենալ հանցագործի հետ: Արգելքն ուժի մեջ կմնա մինչր հետաքննության ավարտը:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ Ֆաթհ» զինյալ կոալիցիան, սակայն հետո այդ տեղեկությունը հերքվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---