Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է ներդնում27 դեկտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայումս իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով: Ներդրվող համակարգը համարվում է ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը: Բանկոմատների վրա հարձակման փորձի դեպքում այս համակարգերն անհրաժեշտ պահին գունավորում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չլվացվող թանաքով: Համակարգերի տեղադրումն իրականացվում է երկու փուլով: Այժմ համակարգերն առաջնահերթ տեղադրվում են Ամերիաբանկի այն բանկոմատներում, որոնք գտնվում են առավել ռիսկային տարածքներում, իսկ երկրորդ փուլում տեղադրվելու են Ամերիաբանկի մնացած բոլոր բանկոմատներում` անկախ գտնվելու վայրից: Համակարգերի տեղադրման աշխատանքների հետ կապված` հնարավոր է որոշ բանկոմատների աշխատանքի կարճաժամկետ դադար, որի համար Ամերիաբանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը: Դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել: Սարյան փողոցում պայթեցվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին պատկանող բանկոմատը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ, կատարվել է հափշտակություն: Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձինք չեն հասցրել ավարտին հասցնել գործը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |