ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ դեմ ընտրություններին «միջամտելու համար»

ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ դեմ ընտրություններին «միջամտելու համար»

PanARMENIAN.Net - Մինչև 2016-ի ավարտը ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ «ամերիկյան ընտրություններին միջամտելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով:

«Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Օբամայի վարչակազմը մոտ է միջոցներ ձեռնարկելուն ՌԴ-ին պատժելու համար 2016-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով: Խոսքը տնտեսական պատժամիջոցների և դիվանագիտական գործողությունների մասին է: Ձեռնարկվելիք միջոցներն, ըստ պաշտոնյաների, նաև ոչ հրապարակային բաղադրիչ կունենան, հավանաբար, կիբերտարածքում: Հրապարակային միջոցների մասին հավանաբար կհայտարարվի արդեն առաջիկա օրերին»,-ասվում է հոդվածում:

Washington Post-ը գրում է, որ նման միջոցների կիրառման սպառնալիքը նախկինում օգնել է ԱՄՆ-ին զիջումների հասնել Չինաստանի ղեկավարությունից կիբերանվտանգության ոլորտում:

Հոկտեմբերին ԱՄՆ հետախուզական գերատեսչությունը հայտարարեց, որ կիբերհարձակումները երկրի ընտրական համակարգի դեմ ռուսների գործնեն: Ավելի ուշ ԿՀՎ-ն ԶԼՄ-ների միջոցով մեղադրեց Մոսկվային Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ` Թրամփին օգնելու նպատակով:

Ավելի վաղ մեկնաբանելով Վաշինգտոնի դիրքորոշումը ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ հրապարակված տվյալներում ոչինչ չկա ի շահ Ռուսաստանի, իսկ հիստերիան նպատակ ունի ուշադրությունը շեղել փաստաթղթերի բովանդակությունից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---