Պետդեպն «անհեթեթ» է անվանել Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն սատարում է ԻՊ-ին

Պետդեպն «անհեթեթ» է անվանել Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն սատարում է ԻՊ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նա մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում «Իսլամական պետությանը»: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է կոալիցիային պարտավորությունները չկատարելու մեջ:

«Դա անհեթեթ հայտարարություն է»,-նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

ԱՄՆ հասցեին մեղադրանքներով է հանդես եկել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա, Պալմիրան գրաված գրոհայինները քաղաք են ժամանել «կամ ամերիկացիների անմիջական աջակցությամբ, կամ, լավագույն դեպքում, ամերիկացիների իմացությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---