Աղբյուր. Ռուսական Տու-154-ը, ըստ նախնական տվյալների, կործանվել է տեխնիկական պատճառներով

Աղբյուր. Ռուսական Տու-154-ը, ըստ նախնական տվյալների, կործանվել է տեխնիկական պատճառներով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ Տու-154-ը, ըստ նախնական տվյալների, կործանվել է տեխնիկական պատճառներով: Այդ մասին Ինտերֆաքսին է հայտնել աղբյուրը օպերատիվ շտաբում:

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։

«Ըստ նախնական տվյալների, համաձայնեցված չեն գործել փականները, որի հետևանքով թռիչքային ուժը պակասել է, արագությունը բավարար չի եղել բարձրություն հավաքելու համար և ինքնանթիռն ընկել է»,-ասել է աղբյուրը:

Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե ինչու փականները նորմալ չեն գործել:

Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Փորձագետները վերծանել են ինքնագրիչի տվյալները, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Այդ մասին հայտնել է Life-ը:

Խոսակցությունն օդաչուների խցիկում ավարտվում է բացականչությամբ. «Փականները…Հրամանատար, ընկնում ենք»:

Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև 9 լրագրող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---