Լուսադիոդային լուսատուներ՝ Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում և Ծիծեռնակաբերդի խճուղում

Լուսադիոդային լուսատուներ՝  Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում և Ծիծեռնակաբերդի խճուղում

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել են Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները:

Լուսատուների տեղադրումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում։

Մինչ այդ, նույն ծրագրի շրջանակում լուսադիոդային լուսատուներ էին տեղադրվել մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակի» կամրջի, Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության համակարգերում: Արդյունքում արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է ավելի քան 70%-ով:

Էներգախնայող այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան լուսավորություն, նպաստում ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

Աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված ցուցադրական նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։

Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին նախատեսվում է 2017 թվականին շարունակել Երևանի լուսավորության համակարգի արդիականացումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---