Տու-154-ի վթարի հետաքննությունն ահաբեկչության նշաններ չի հայտնաբերել

Տու-154-ի վթարի հետաքննությունն ահաբեկչության նշաններ չի հայտնաբերել

PanARMENIAN.Net - Տու-154-ի ինքնագրիչների տվյալների վերծանումը, ինչպես նաև բեկորների վիճակի վերլուծությունը հիմք չի տալիս մտածելու, որ վթարը տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով:

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։

Ահաբեկչության մասին վարկածը հաստատում չի ստանում, ասել է Ինտերֆաքսին հետաքննության հետ ծանոթ աղբյուրը:

Ըստ աղբյուրի, ինքնագրիչների վերծանման առաջին տվյալները, ինպես նաև բեկորների վերլուծությունը չի հայտնաբերել պայթուցիկ նյութերի հետքերի առկայություն և հիմք չի տալիս հետագայում մշակելու այն վարկածը, որը կարելի կլիներ որակել որպես ահաբեկչություն:

Հիմնական վարկածներից բացի այլևս չի դիտարկվում նաև բարդ օդերևութաբանական պայմանների հարցը: Ըստ աղբյուրի, առաջին պլան է դուրս գալիս տեխնիկական և մարդկային գործոնների վարկածը:

Նա հայտնել է, որ հանձնաժողովը հատուկ ուշադրություն կդարձնի օդանավի տեխնիկական վիճակին: Լրացուցի կճշտվեն ինքնաթիռի սպասարկման պարամետրերը, սպասարկող անձնակազմի, օդաչուների, օդանավակայանի ծառայությունների որակավորումը, կվերցվեն վառելիքի նմուշներ:

Փորձագետները վերծանել են ինքնագրիչի տվյալները, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Խոսակցությունն օդաչուների խցիկում ավարտվում է բացականչությամբ. «Փականները…Հրամանատար, ընկնում ենք»:

Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել է նաև 9 լրագրող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---