ՄԱԿ. Դամասկոսի 5,5 մլն բնակչությունը զրկված է ջրամատակարարումից

ՄԱԿ. Դամասկոսի 5,5 մլն բնակչությունը զրկված է ջրամատակարարումից

PanARMENIAN.Net - Դամասկոսի 5,5 մլն բնակչությունը զրկված է մաքուր ջրից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար օգնության տրամադրման համակարգող Յան Էնգելանը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտավախություն ունեն, որ ջրի պակասի պատճառով կարող են հիվանդություններ բնռկվել: Էնգելանը շեշտել է, որ խաղաղ բնակիչներին միտումնավոր մաքուր ջրից զրկելը համարվում է ռազմական հանցագործություն, գրում է Deutsche Welle-ն:

Ապստամբներն ու սիրիական բանակը մեղարդում են միմյանց ջրամբարներն ու ջրատարները քանդելու մեջ: ՄԱԿ-ը մտադիր է անկախ հետաքննություն անցկացնել, սակայն, առաջին հերթին հարկավոր է վերականգնել ջրամատակարարումը:

Դամասկոսի բնակիչները ջուր ունեն արդեն 2 շաբաթ, խմելու ջրի պաշարները գրեթե սպառվել են: Արտակարգ ռեժիմով ջրով են մատակարարվում միայն հիվանդանոցները, դպրոցները և փռերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---