Աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա20 հուլիսի 2007 - 00:33 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահական ընտրութունները համապատասխանում էին ԼՂՀ Ընտրական օրենսգրքին, եւ արձանագրված աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Դոնեցկի քաղաքային խորհրդի պատվիրակության ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Նրա խոսքերով, դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում թեկնածուների վստահված անձանց եւ ընտրողների կողմից բողոքներ չեն ստացվել: Ինչպես նշել է Բոգաչովը, աննշան խախտումների փաստերից են, երբ ոչ բոլոր ընտրատեղամասերում էին հանված թեկնածուների քարոզչական պաստառները, ԸՀ-ի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Նրա խոսքերով, նրա ղեկավարած առաքելությունը Մերձդնեստրի ընտրություններին հետեւելու փորձ ունի: «Կազմակերպվածության մակարդակը Լեռնային Ղարաբաղում Մերձդնեստրից բարձր է»,- նշել է նա` միեւնույն ժամանակ հավելելով, որ ղարաբաղցի ընտրողների ակտիվությունը Մերձդնեստրից պակաս է, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա |