Նիգավան-Ապարան ճանապարհը դժվարանցանելի է. Լարսը բաց է

Նիգավան-Ապարան ճանապարհը դժվարանցանելի է. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Դժվարանցանելի է Նիգավան-Ապարան ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի և Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---