«Ոսկե գլոբուսի» վարողը Թրամփին համեմատել է «Գահերի խաղի» կերպարի հետ

«Ոսկե գլոբուսի» վարողը Թրամփին համեմատել է «Գահերի խաղի» կերպարի հետ

PanARMENIAN.Net - Ամերիկացի կատակերգու Ջիմմի Ֆելոնը «Ոսկե գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է «Գահերի խաղը» սերիալի թագավոր Ջոֆրի Բարաթեոնի հետ:

«Շատերին է հուզում այն հարցը, թե ինչ կլիներ, եթե Ջոֆրի թագավորը ողջ մնար: Դե, 12 օրից մենք դա կիմանանք»,-ասել է Ֆելոնը, գրում է Lenta.ru-ն The Hill-ի վրա հղումով::

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Մրցանակաբաշխության ժամանակ Թրամփին քննադատել է նաև դերասանուհի Մերիլ Սթրիփը, որը մրցանակի է արժանացել կինոյում ունեցած ավանդի համար: Նա հիշեցրել է Թրամփի ելույթի մասին, որի ժամանակ նա ծաղրել էր ֆիզիկական թերություն ունեցող լրագրող Սերժ Կավոլեսկուն: «Մեր երկրի բարձրագույն պաշտոնը ստանձնելու համար պայքարող մարդը ծաղրել է հաշմանդամություն ունեցող թղթակցին, որին նա գերազանցում է իր արտոնություններով, իշխանությամբ և դիմակայելու ունակությամբ»,-ասել է Սթրիփը: Նա հավելել է, որ դա կոտրեց նրա սիրտը, «քանի որ կատարվել է ոչ թե ֆիլմում, այլ կյանքում»:

«Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Ֆելոնը, որը հայտնի է «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» հեռուստահաղորդմամբ, հանդես էր գալիս որպես կինոմրցանակի վարող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---