Օբաման զգուշացրել է Եվրոպային կիբերհարձակումների վտանգի մասին

Օբաման զգուշացրել է Եվրոպային կիբերհարձակումների վտանգի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը հեռանում է իր պաշտոնից հունվարի 20-ին, ABC 8-ի եթերում խոստովանել է, որ թերագնահատել է այն հանգամանքը, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ապատեղեկատվությունն ու կիբերհարձակումներն արևմտյան հասարակության վրա:

Նախագահը նշել է, որ արտոնել է ռուս հաքերների մասին հետախուզության զեկույցի հրապարակումը, որպեսզի բոլորը հասկանան, որ «Պուտինն արդեն որոշ ժամանակ է զբաղվում է դրանով Եվրոպայում», նախկին սոցիալիստական երկրներում, որտեղ մեծաթիվ ռուսալեզու բնակչություն կա, իսկ այժմ նաև արևմտյան դեմոկրատական երկրներում, գրում է Deutsche Welle-ն:

Օբաման հավելել է, որ դրանով ցանկանում է զգուշացնել հնարավոր միջամտության մասին եվրոպական այն երկրներին, որտեղ շուտով ընտրություններ են կայանալու:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

Զեկույցը հունվարի 5-ին ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային, այն պարունակում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության «ապացույցների մանրամասները»: Զեկույցում նաև տեղեկություններ կան վերջին 9 տարում ԱՄՆ ընտրական համակարգի վրա Մոսկվայի այլ կիբերազդեցությունների մասին: Փաստաթղթի ծավալը 50 էջ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---