Չճանաչված հանրապետությունների դիտորդները բարձր են գնահատել ԼՂՀ ընտրությունները

PanARMENIAN.Net - ԱՊՀ-2-ի (Աբղազիա, Հարավային Օսիա եւ Մերձդնեստր) դիտորդները դրական գնահատական են տվել Ղարաբաղի նախագահական ընտրություններին: Հատկապես նրանց զարմացրել է ընտրողների ակտիվությունը: «Այն, որ Ղարաբաղում ընտրությունները կայացել են եւ եղել են ազատ ու արդար, ակնհայտ է: Սակայն ես ցանկանում եմ ցավով նշել մի հարցի վերաբերյալ»,- ասել է աբխազական խորհրդարանի պատգամավոր, հայտնի հասարակական գործիչ Բատալ Կոբախիա:



Նա ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Ղարաբաղի հասարական հատվածը իրեն նախատեսված ֆունկցիան չի կատարել, միայն երկու հասարական կազմակերպություն է գրանցվել ԿԸՀ-ում որպես դիտորդ, հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը:



Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 71 285 ընտրող, ինչը կազմում է գրանցված 92 152 ընտրողների ընդահանուր թվաքանակի 77,36 տոկոսը: Դրանցից «կողմ» այս կամ այն թեկնածուին քվերակել է 67 695 ընտրող, վերջիններիցս 57 828-ը կամ 85, 42 տոկոսը կողմ է քվեարկել Բակո Սահակյանին: Երկրորդ տեղում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը` 12, 21 տոկոս կամ 8 270 ձայն: Երրորդ տեղում է պատգամավոր Արմեն Աբգարյանը` 1, 26 տոկոս կամ 856 ձայն, կոմունիստ Հրանտ Մելքումյանը հավաքել է ձայների 0,8 տոկոսը կամ 539 ձայն, իսկ դասախոս Վանյա Ավանեսյանը` 0,3 տոկոս կամ 202 ձայն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---