Naxos Grand Piano-ն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների հավաքածուն10 հունվարի 2017 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր դասական երաժշտության առաջատար միջազգային թողարկող Naxos Grand Piano ընկերությունն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, որում նաև ներառված են համաշխարհային պրեմիերաներ և հայտնի ստեղծագործություններ: Այդ թվում, «Երեք երաժշտական պատկեր» և «Վեց տրամադրություն» շարքերը, Պոլիֆոնիկ սոնատը, պրելյուդները, մանրանվագները և այլն: Սկավառակը մոտ օրերս հասանելի կլինի աշխարհի հայտնի երաժշտական խանութներում՝ Սինգապուրից մինչև Ֆրանսիա, Գերմանիայից՝ Արգենտինա: Փետրվար ամսից այն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանում: Naxos grand piano-ն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում «Հայկական հնգյակ»-ին՝ 2014թ. թողարկելով Հայկ Մելիքյանի սոլո-ալբոմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ամբողջական դաշնամուրային մենանվագ ստեղծագործություններին, որը մեծ արձագանք ստացավ համաշխարհային երաժշտական քննադատների և դասական երաժշտության սիրահարների շրջանում: Ալեքսանդր Հարությունյան (սեպտեմբերի 23, 1920, Երևան - մարտի 28, 2012, Երևան), Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար է, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ։ «Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988-ին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |