ԿՀՎ ղեկավար. Օբամայի թիմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները

ԿՀՎ ղեկավար. Օբամայի թիմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները

PanARMENIAN.Net - ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները», հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով:

«Կարծում եմ, Վաշինգտոնում, այդ թվում վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, շատ անիրատեսական սպասումներ ունեին, կարծում էին, որ «արաբական գարունը» դուրս կմղի բռանտիրական ռեժիմները, իսկ ժողովրդավարությունը կսկսի ծաղկել, քանի որ դա է ուզում ժողովուրդը»,-մեջբերում է Բրենանին հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ «ժողովրդավարության հայեցակարգն իրականում արմատացած չէր մարդկանց մոտ, մշակույթում և այդ երկրներում»:

Ավելի վաղ ԿՀՎ ղեկավարը նշել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից 2011-ին նպաստեց «Իսլամական պետության» ձևավորմանն ու հզորացմանը:

2011-ին զագնվածային բողոքի ցույցերի ալիքի վրա հեղաշրջումներ տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, հեղափոխական ելույթներ Բահրեյնում, Արևմուտքի և Պարսից ծոցի մի շարք երկրների աջակցությամբ պաշտոնանկ արվեց և սպանվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին: Ռեժիմների բռնի փոփոխությունն ու քաղաքացիական պատերազմներն անկայունություն առաջացրեցին տարածաշրջանում և ահաբեկչական սպառնալիքի վերածվեցին, իսկ հեղափոխականների հռչակած նպատակները չիրականացվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---