Հետազոտություն. Մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց 1/3-ը ստանում է սխալ ախտորոշում

Հետազոտություն. Մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց 1/3-ը ստանում է սխալ ախտորոշում

PanARMENIAN.Net - Դանիական նոր ուսումնասիրությունն անդրադարձել է մամոգրաֆիկ սարքի միջոցով կանանց մոտ քաղցկեղի բացահայտման հետ կապված հարցերին: Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված նյութը մատնանշում է հետազոտության արդյունքում ի հայտ եկած խնդիրները, հատկապես ուռուցքի վաղ շրջանում:

Դանիական նոր ուսումնասիրությունը բացահայտում է, որ մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում։

Նոր ուսումնասիրության տվյալներով երեք կանանցից մեկը, ով կրծքի քաղցկեղի ախտորոշում է ստանում մամոգրաֆիկ սարքի միջոցով, ստանում է ոչ անհրաժեշտ բուժում: Հրապարակումը նվիրված է մամոգրաֆիկ սարքի միջոցով ախտորոշման խնդիրներին, գրում է Ամերիկայի Ձայնը:

Դանիական այս հետազոտությունը տեղեկացնում է, որ դրա արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում, քանի որ այդ պահին եղած ուռուցքը աճում է չափազանց դանդաղ և վնաս չի հասցնում օրգանիզմին: Այն նաև նշում է, որ սովորական մամոգրաֆիկ հետազոտությունը չի հայտնաբերում ավելի ծանր դեպքեր:

Մամոգրաֆիկ հետազոտության կողմնակիցները գտնում են, որ այն օգնում է հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում և կարող է փրկել կնոջ կյանքը, իսկ հաճախակի հետազոտության ընդդիմադիրները գտնում են, որ ոչ անհրաժեշտ հետազոտության արդյունքում ստացվող ճառագայթումը կարող է վնասել կնոջն ու նոր քաղցկեղ առաջացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---