Օբաման չեղարկել է ներգաղթի պարզեցված կանոնները կուբացիների համար

Օբաման չեղարկել է ներգաղթի պարզեցված կանոնները կուբացիների համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղարկել է ներգաղթի պարզեցված կանոնները կուբացիների համար: Հունվարի 12-ին ԱՄՆ-ն հրաժարվել է այսպես կոչված «թաց ոտքեր/չոր ոտքեր» քաղաքականությունից:

Օբաման ասել է, որ այժմ Կուբայից ժամանողները կձևակերպվեն որպես ցանկացած այլ երկրից ժամանող ներգաղթյալներ: Նոր կանոնները Վաշինգտոնի և Հավանայի միջև պայմանավորվածությունների արդյունք է հարաբերությունների վերականգնման ֆոնին, որը մեկնարկել է 2014-ին, հայտնում է Meduza-ն:

1995-ից Կուբայի այն քաղաքացիները, որոնք ձգտում էին ԱՄՆ ներգաղթել, սակայն ձերբակալվում էին մերձափնյա ոստիկանության կողմից ծովում («թաց ոտքեր»), զրկվեցին արագացված կարգող քաղաքացիություն ստանալու իրավունքից: Եթե նրանք ձերբակալվում էին արդեն ԱՄՆ հողում («չոր ոտքեր»), ստանում էին բնակության իրավունք, իսկ հետո քաղաքացիություն:

2014-ին Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն հայտարարեցին երկու երկրների հարաբերությունների վերականգնման մասին 54 տարվա դիմակայությունից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---